«Մարգարա» անցակետում ծառայություն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները
Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ անցակետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ Փաշինյանը գրել է, որ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է և այնտեղ իրականացվել է մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։ Վարչապետը երախտագիտություն է հայտնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին՝ սահմանի այդ հատվածում իրականացրած ծառայության համար։
Նա նաև հավելել է, որ «Մարգարա»-ի անցումը ՀՀ Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո նշանակում է, որ 2025 թվականի մարտի 1-ից ՀՀ-ից ելք և մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում իրենց հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել էին այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ սկսել: 2023 թվականի մարտի 24-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը և Անկարան հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ մինչ զբոսաշրջային սեզոնը բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։
ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը 2024 թվականի հունիսի 11-ին հայտնել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։ Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Անկարան կկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ Հայաստանն ավարտել է Մարգարայի անցակետի շահագործման բոլոր աշխատանքները։
2024 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան-Իրան սահմանի Ագարակի անցակետում սահմանային հսկողությունն իրականացնում են միայն հայ սահմանապահները։ Հուլիսի 31-ին ռուս սահմանապահները 32 տարվա ծառայությունից հետո ավարտել էին իրենց ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.