Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել Է Թուրքիայի հետ հրադադարի մասին
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK, ՔԱԿ) հայտարարել է Թուրքիայի հետ հրադադարի մասին՝ ի պատասխան իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին:
Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչները 2 օր առաջ ընթերցել են բանտում ցմահ պատիժ կրող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ խմբավորման զինյալներին ուղղված դիմումը ՝ լուծարելու և զինաթափելու կոչով։ Քրդական PYD (Ժողովրդավարական միություն կուսակցություն) զինված ջոկատները դրանից հետո հայտարարել են, որ պատրաստ են վայր դնել զենքը, եթե իրենց թույլ տան քաղաքական գործունեություն ծավալել Թուրքիայում:
Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ ՔԱԿ-ի լուծարումը կտևի երկու-երեք ամիս, հաղորդում է CNN Türk-ը հղում անելով իր աղբյուրներին:
«Մենք համաձայն ենք (Օջալանի - խմբ.) կոչի բովանդակությանը և հայտարարում ենք, որ մեր կողմից հետևելու և կատարելու ենք դրա պահանջները։ Հայտարարում ենք հրադադարի մասին՝ սկսած շաբաթ օրվանից, - մեջբերում է թուրքական AHaber հեռուստաալիքը PKK ղեկավար կոմիտեի հայտարարությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ PKK -ի լուծարման կոչի ֆոնին հայտարարել է, որ երկրում առանց ահաբեկչության «նոր էջ է բացվել»:
Սա Օջալանի առաջին նման կոչը չէ PKK-ին։
Հավելենք, որ Թուրքիայում PKK -ի հետ զինված հակամարտությունը սկսվել է 1984-ին և վերսկսվել 2015-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.