Վրաստանի վարչապետն աջակցել է Թրամփին Զելենսկու հետ բանակռվից հետո
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տոկունություն և քաջություն է մաղթել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ երեկվա վեճից հետո, հայտնել է «Новости-Грузия»-ն։
Կոբախիձեն վրացի քաղաքական գործիչներին և եվրոպացի առաջնորդներին, որոնք աջակցում են Զելենսկուն լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ Օվալաձև աշխատասենյակում Թրամփի և նրա փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մեղադրանքներից հետո, անվանել է պատերազմի ջատագովներ։
Երեկվա տեսարանին իր սուր արձագանքում նա տեսել է «խաղաղություն ցանկացող և ուկրաինացիների ճակատագրով մտահոգ ուժերի և նրանց, ովքեր ցանկանում են կռվել մինչև վերջին ուկրաինացին»:
«Նախագահ Թրամփն ու նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտվում են այն մարդկանց կողմից, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի և հազարավոր ուկրաինացիների սառնասիրտ սպանությունների համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում։
Ստեղծված իրավիճակում նա տեսնում է «գլոբալ պատերազմի կուսակցության» հետքը, որը, ըստ «Վրացական երազանքի» տեսության, ցանկանում է «երկրորդ ճակատ» բացել Վրաստանում։
Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ իշխանության մեջ գտնվող կուսակցությունը ճիշտ էր, երբ Թբիլիսիի նկատմամբ արևմտյան քննադատությունը կապում էր «խորքային պետության» հետ։
«Գլոբալ պատերազմի կուսակցությունն անմիջապես մոբիլիզացրեց նախագահ Թրամփի խոսնակներին՝ Ջին Շահինից մինչև Բրյուսելի բազմաթիվ պաշտոնյաներ: Նրանցից հետ չէին մնում վրացական արմատական ընդդիմության առաջնորդները, որոնք ընդամենը մեկ ամիս առաջ պարծենում էին նախագահ Թրամփի երդմնակալության ժամանակ հետնասենյակում արված «սելֆիներով»,- ասել է Կոբախիձեն՝ նկատի ունենալով Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու երեկվա «հարձակման» գնահատականը։
«Պատերազմի կուսակցության և խաղաղասեր ուժերի միջև պայքարը թևակոխում է վճռական փուլ։ Հուսանք, որ այս ճակատամարտը կավարտվի խաղաղության հաղթանակով: Որքան շուտ ավարտվի պատերազմն Ուկրաինայում, այնքան ավելի քիչ ուկրաինացիներ կյանքեր կկորցնեն, և ավելի արագ խաղաղություն կհաստատվի ողջ տարածաշրջանում»,- եզրափակել է Կոբախիձեն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.