Ուկրաինային օգնելու ի՞նչ ծրագիր է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետը
Լոնդոնում եվրոպական առաջնորդների գագաթնաժողովից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ «մենք պատմության ընտրանքի առաջ ենք», հաղորդում է BBC News-ը։
Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ պայմանավորվել են աշխատել Ուկրաինայի հետ մարտական գործողությունները դադարեցնելու ծրագրի վրա, որը կքննարկվի ԱՄՆ-ի հետ և նրանք միասին այն առաջ կտանեն:
Գագաթնաժողովում համաձայնեցվել է չորս կետ․ շարունակել ռազմական օգնությունն Ուկրաինային, Կիևին ընդգրկել ցանկացած խաղաղ բանակցություններում, եվրոպացի առաջնորդները պետք է փորձեն զսպել Ռուսաստանի ցանկացած ապագա ներխուժում Ուկրաինա, և պետք է ստեղծվի «կամավորների կոալիցիա»՝ Ուկրաինան պաշտպանելու և այնտեղ խաղաղությունը երաշխավորելու համար։
Բացի այդ, Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ նոր հրթիռներ գնելու համար:
«Եվրոպան պետք է ցանկացած խաղաղ համաձայնագրի շրջանակում ծանր աշխատանք ստանձնի, սակայն գործարքը կպահանջի ԱՄՆ-ի աջակցությունը», - ասել է Սթարմերը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.