«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել
Մարտի 1-ին «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն՝ անդրադառնալով խաղի ընթացքում տեղի ունեցած ակցիայից հետո 9 անձի ձերբակալությանը։
ՔԿ խոսնակը նշել է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․)։ Ավելի ուշ ՔԿ խոսնակը հավելեց, որ 9 անձինք դեռ ձերբակալվածի կարգավիճակ ունեն։
Մարտի 2-ի երեկոյան ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցել են ՔԿ-ին։
Մարտի 1-ի խաղի ժամանակ երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ ՆԳՆ խոսնակն Armenia Today-ին հայտնել էր, որ ակցիայից հետո 9 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։
Լրատվամիջոցներում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ երկրպագուների մի մասը խաղադաշտ էր մտել, իսկ որոշ ժամանակ անց կարմիրբերետավորները գետնին էին պառկեցրել նրանց։ Միջադեպից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հայտնել էր, որ հրաժարվել է անդամությունից։
Մարտի 2-ին Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմել էր ՄԻՊ Անահիտ Մինասյանին և կոչ արել ոստիկանության գործողություններին գնահատական տալ։ Նա հայտնել էր, որ երկրպագուների թվում նաև որդին է, որի նկատմամբ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել։
Փետրվարի 28-ին First Armenian Front ֆան շարժումը (FAF) հայտարարել էր, որ վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։
2024 թվականի հոկտեմբերին, UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.