Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՓԱԿԵԼ ԿԽՄԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Ադրբեջանում քննարկվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Հայաստանի համար իրավիճակի ողջ վտանգն այն է, որ գրասենյակի փակման հարցը արդիականացվել է Բաքվում հայ գերիների նկատմամբ «դատավարությունների» ֆոնին, նշում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամը: Աբրահամյանը սա համարում է խիստ սուր խնդիր ՝ հաշվի առնելով, որ Բաքվի բանտերում գտնվող հայերի հետ կապը պահպանվում է հենց ԿԽՄԿ-ի գծով։
Նրա խոսքով, ինչպես նախկինում տարբեր հասարակական և միջազգային կազմակերպությունների կամ անկախ լրատվամիջոցների դեպքում, որոնց գործունեությունը դադարեցված է, Ադրբեջանում նախ քարոզչական արշավ է ընթանում, սկսվում են տեղեկատվական գրոհներ, այնուհետև հնչում են մեղադրանքներ լրտեսական գործունեության կամ այլ դրվագների վերաբերյալ:
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».