Կրեմլը ողջունել է Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման Վաշինգտոնի որոշումը
Կրեմլում կարծում են, որ եթե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների դադարեցման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա նման որոշումը կարող է Կիևին մղել խաղաղության շուրջ բանակցությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մանրամասները դեռ պետք է ճշտել: Բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա իսկապես կարող է մղել Կիևին դեպի խաղաղության գործընթաց», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՌԲԿ պարբերականը։
Հարցին, թե արդյոք ամերիկյան մատակարարումների բացակայության դեպքում ռազմական գործողություններն Ուկրաինայում կարող են դադարեցվել երկու շաբաթվա ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Կրեմլի խոսնակը նշել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել օգնել Կիևին։
«Մենք տեսնում ենք, որ որոշ եվրոպական երկրներ հայտարարում են, որ շարունակելու են համակողմանի օգնություն ցուցաբերել.... Այսինքն, հավանաբար, ինչ-որ կերպ կփորձեն փոխհատուցել զինամթերքի ծավալների նվազումը.... Ակնհայտ է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն եղել է պատերազմի հիմնական մատակարարը։ Եթե նրանք դադարեցնեն (զենքի և ռազմական տեխնիկայի) մատակարարումներն Ուկրաինա, դա կլինի լավագույն ներդրումը խաղաղության գործում», - ընդգծել է Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ներկայում շատ տարբեր տեղեկություններ են ստացվում, և «անհրաժեշտ է հետևել, թե ինչպես է զարգանում իրավիճակը»։
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.