Ո՞Վ Է ԱՍԵԼՈՒ ՆԻԿՈԼԻՆ՝ «GAME OVER»
Օրակարգը, որով Փաշինյանը փետրվարի սկզբին թռավ ԱՄՆ, այն աստիճան ժամանակավրեպ գտնվեց, որ Վաշինգտոնում նրան չարժանացրեցին փոքրիշատե պատշաճ ուշադրության և քաղաքական լուրջ բովանդակությամբ հանդիպումների։ «Ազգային աղոթքի նախաճաշին» նրա ներկայությունն այդպես էլ մնաց կիրառական դիվանագիտության տեսանկյունից ձևական ու դատարկ միջոցառում, և Փաշինյանն այդ միջոցառմանը լոկ հյուր էր՝ ներկայությունն արձանագրելու համար, ինչպես հարսանիքի հրավիրված ամենահեռավոր ազգականը։
Փոխնախագահ Վենսի հետ տխրահռչակ լուսանկարը նույն կատեգորիայից է. ո՞վ պարզապես չի լուսանկարվում հարսի ու փեսայի կամ ազապբաշու և հարսնաքրոջ հետ... Ավանդույթ է:
Ակնհայտ է, որ իր հինգօրյա «աշխատանքային այցի» ընթացքում հուսահատ վարչապետն ամեն կերպ փորձում էր բովանդակալից ընդունելության արժանանալ Թրամփի մոտ, կամ գոնե Վենսի, կամ էլ վատթարագույն դեպքում՝ պետքարտուղար Ռուբիոյի։ Շեմքերը մաշում, ցատկոտում էր աշխատասենյակների պատուհանների տակ, հրամայում դեսպանուհի Մակունցին, որ գործի դնի իր գոյություն չունեցող բոլոր կապերը՝ նոր աշխատակազմի նշանակալի դեմքերից որևէ մեկի հետ գործնական զրույցի համար։
Թերևս միայն հեծանվարշավ չկազմակերպեց Սպիտակ տան շուրջ՝ ուշադրություն գրավելու համար, այն էլ որովհետև Վաշինգտոնում եղանակը հարմար չէր։ Բացի այդ, նրան հավանաբար բացատրել էին, որ Թրամփը չի սիրում այդպիսի կրկեսային համարներ, և առհասարակ հեծանվային զբոսանքների փոխարեն նախընտրում է գոլֆը։ Բայց Նիկոլն ո՜ւր, գոլֆն ո՜ւր…
Թեպետ, չշեղվենք:
Եվ այսպես, Փաշինյանին չընդունեցին և ուշադրության չարժանացրեցին նրա օրակարգը։ Իսկ ինչպիսի՞ն էր այդ օրակարգը։ Ինչո՞վ էր նա մեկնել ԱՄՆ: Մեկնել էր այնտեղ, որպեսզի վերջապես հասկանար իր հետագա անելիքը։ Քանզի դեռ չէր հասցրել Թրամփը երդում տալ, բայց արդեն գլխիվայր շուռ տվեց աշխարհաքաղաքական բոլոր դասավորությունները։ Եվ գլոբալ ցնցման գլխավոր շարժառիթը Թրամփին վաղուց արդեն համակած այն համոզմունքն էր, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի թշնամին չէ։ Նրա հետ կարելի է և պետք է պայմանավորվել ու բաժանել մնացյալ աշխարհը ազդեցության գոտիների։ Այլ հարց է, թե ում, ինչ և որքան բաժին կընկնի։
Բնական է, որ թրամփյան Ամերիկան կջանա հնարավորինս մեծ ու ճարպոտ պատառներ հափռել։ Բայց միայն կոնսենսուսի հիման վրա և Մոսկվայի համաձայնությամբ։ Սա է ընդհանուր հայեցակարգը. պայմանավորվել Ռուսաստանի հետ, գծել ազդեցության գոտիների սահմանները, հաստատել նոր հավասարակշռություն և մի կողմ դնել միջուկային զինանոցները։
Պարզ է, որ Փաշինյանը բացարձակապես մոլորվել է աշխարհաքաղաքական նոր իրողությունների մեջ և չի կարողանում հասկանալ (ինչպես, ի դեպ, բազմաթիվ այլ երկրների առաջնորդներ), թե ինչ պիտի անի հիմա։ Քանզի միակ «ապրանքը», որը նա 7 տարի շարունակ վաճառել է հավաքական Արևմուտքին, Ռուսաստանից հրաժարվելու քաղաքականությունն էր։ Վաճառել է ոչ ամբողջությամբ և ոչ միանգամից, այլ մաս-մաս, շրջահայացորեն երկարաձգելով գործընթացը տարիների, որպեսզի ավելի երկար մնա «խանութպանի» դերում և դեն չնետվի որպես անպետքություն:
Արևմուտքում առևտրի նման ձևաչափն ընդունելի համարեցին և, բնականաբար, ամեն գնով պահեցին «ժողովրդավար» վարչապետին «խանութի» (իմա՝ իշխանության) գլխին, քանզի նա, թեև ոչ միանգամից, բայց վստահորեն վաճառում էր ապրանքը «տակից»։ Իսկ հիմա պահանջարկը կտրուկ նվազել է, արևմտյան կլիենտներն էլ բաժանվել են երկու ճամբարի։ Եվ նրանցից ամենավճարունակը՝ ի դեմս ԱՄՆ-ի, հետաքրքրության կորստի նշաններ է ցուցաբերում հայկական ներկայիս իշխանությունների «ապրանքի» նկատմամբ։
Իրոք, Վաշինգտոնում արդեն ո՞ւմ պետք կլինի Նիկոլի հակառուսական քաղաքականությունը, եթե Թրամփն ու Պուտինը գծեն ազդեցության գոտիների սահմանները։ Ասենք, եթե մեր տարածաշրջանում սահմանն անցնի Կովկասյան լեռնաշղթայի երկայնքով, ապա ԱՄՆ-ը ինքնաբերաբար կստանա Հայաստանն իր լիակատար տնօրինության տակ։ Կարող են օգտագործել որպես իրենց ամրակետ, կարող են գուրգուրել, բայց կարող են և հոշոտելու տալ Թուրքիային։ Ամեն դեպքում նրանց համար արդեն սկզբունքորեն կարևոր չի լինի, թե ով է երկրի ղեկավարը. Նիկոլը, թե Պողոսը։
Փաշինյանի բացառիկությունը կկորչի, եվ նրան հանգիստ կարող են նետել իր իսկ խաբած ամբոխների ձեռքը՝ պատառոտման։ Իսկ եթե, ասենք, ազդեցության ոլորտների սահմանն անցնի Արաքսով, ապա նույն հնարավորությունները կստանա Մոսկվան, որը ևս կարող է ինչպես պահպանել Հայաստանի ամբողջականությունը, այնպես էլ նետել Ադրբեջանի երախը։
Դե, իսկ ի՞նչ կանի Եվրամիությունը, որը ժամանակին ժողովրդավարական բարեփոխումների առաջամարտիկ-ստախանովականի դափնիներով պսակեց Փաշինյանին։ Եվրոպան ընդհանրապես Հայաստանով զբաղվելու վիճակում չէ։ Նա ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչպես են գծվելու այդ գոտիների սահմանները, և որտեղ է հայտնվելու ինքը «խևերի» գործարքի արդյունքում։ Դրա համար էլ ոչ մի կերպ չարձագանքեց եվրաինտեգրման հանրաքվե կազմակերպելու հայկական ԱԺ-ի բոցաշունչ ազդանշանին։ Բացարձակապես ոչ մի կերպ: ԵՄ-ն ինքը կցանկանար հասկանալ, թե դեպի ուր են փչում աշխարհաքաղաքական հովերը և ճիշտ ուղղությամբ պարզել սեփական առագաստը։
Այնպես որ Նիկոլը Վաշինգտոնում փորձում էր հոտոտել, թե ինչ պետք է անի այսուհետ և ինչպես կդասավորվի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Ինչպես նաև՝ հնարավոր է արդյոք որևէ կերպ կանխել ժամանակին իր կողմից հաջողությամբ վաճառվող «ապրանքի» գների անկումը։ Եվ վերջապես, ի՞նչ է սպասվում անձամբ իրեն: Բնականաբար, ոչ ոք չցանկացավ լուսավորել նրան այս ամենի առնչությամբ. սա այն կերպարը չէ, ոչ էլ այն մակարդակը։ Ամենայն հավանականությամբ՝ հասկացրել են. վերադարձիր եկածդ ճամփով ու սպասիր: Ծանուցումներն ու հրահանգները կստանաս հարկ եղած ժամանակ։
Եվ ահա օրերս հայկական մամուլում սկսեցին խոսել այն մասին, որ ԱՄՆ-ը շուտով փոխելու է Հայաստանում ամերիկյան դեսպան Քրիստինա Քվինին։ Ինչը, իհարկե, կլինի ոչ թե դիվանագիտական կադրերի սովորական փոխատեղում, ինչն ընդունված է միջազգային հարաբերությունների պրակտիկայում, այլ ԱՄՆ-ի ողջ ռազմավարական հայեցակարգի փոփոխման տարր։ Միսս Քվինը հոգնատանջ եղավ Հայաստանի «ժողովրդավարականացման» և հասարակական ու քաղաքական մակարդակներում ռուսատյացության բորբոքման ուղղությամբ քրտնաջան աշխատանքից։ Շատ հնարավոր է, որ նոր դեսպանն իր շեֆի՝ Մարկո Ռուբիոյի հրահանգով ջուրը գցի այդ ողջ աշխատանքը, ինչպես նաև Նիկոլի երեսին ասի սարսափելի «game over»-ը։
Ամենայն հավանականությամբ՝ հենց նրանից է լսելու մտահոգ վարչապետն իր անձնական ապագայի վերաբերյալ վճիռը. լինի դա դատավճիռ, թե կառավարական տնից փասափուսան շտապ հավաքելու խորհուրդ։ Ամերիկյան դեսպանն է ԱՄՆ-ի հետ երկխոսության Փաշինյանին արժանի առավելագույն մակարդակը։ Մեկ ուրիշին, թեկուզ մի քիչ ավելի բարձր, նա արժանի չէ՝ տանջալից երկար 7 տարիների ընթացքում իջեցնելով պետության ղեկավարի կարգավիճակը իր երկրի ապագան առուծախի դրած չարչի-սպեկուլյանտի դերի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 10:31
Да, Александр Македонский - великий полководец, но зачем же стулья ломать? Воистину, это фраза применима к товарищу Арцруну - тому самому, что когда-то опошлил и сделал ненавистным для нашего народа априори воодушевляющий девиз "Мы победим". Знаю, что пишу об Арцруне и его сенсационных заявлениях на посиделках у Петроса с большим опозданием, когда уже все, кому не лень, высказались и выразили все, чего он заслуживает. Сказать что-то новое на эту тему сложно, но на самом деле иногда полезно дать теме остыть недельки две и без эмоций вновь обратиться к ней свежим взглядом.
-
2025-05-22 10:27
Уже недели две как в сети гуляют занятные видеокадры из районной «лекции» варчапета в рамках осуществляемой его сожительницей инициативы «Образование – это модно». На кадрах Никол с достойной параноика импульсивностью и ужимками шизофреника взывает к аудитории, разглагольствуя: чтобы изменить свою жизнь, надо, мол, прежде всего измениться самим, а не стремиться поменять премьера. Иными словами, публике внушается, что корень всех проблем в них самих, а вовсе не в руководстве страны.
-
2025-05-15 09:12
Кто-нибудь может вспомнить второй такой случай, когда глава государства в прямом эфире показывает жестом, как перережет горло или повесит своих политических оппонентов? Кто-либо может привести в качестве примера прецедент в международной практике, когда лидер страны открыто угрожает засадить оппозицию в подвалы и истерит с парламентской трибуны, подобно базарной хабалке?
-
2025-05-14 09:09
В очередной раз приходится с сожалением констатировать, что главной проблемой нашего общества, беспомощно барахтающегося под игом банды проходимцев и авантюристов, является неумение либо нежелание воспринимать проблему соседа, друга, соотечественника как свою личную. Речь, конечно, не о том, чтобы граждане постоянно жили жизнью и заботами друг друга, однако, в здоровом обществе индивид должен быть готов постоять и за себя, и за брата, и за свата, когда эта самая банда методично и поочередно гнобит всех.