ՄԱԿ-ն ընդունել է ՌԴ-ի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը» բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի կապակցությամբ ՌԴ-ի առաջարկած բանաձևին` այդպիսով խնդրելով ԳԱ հանդիսավոր նիստ անցկացնել` ի հիշատակ այդ հակամարտության զոհերի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթուղթն ընդունվել է կոնսենսուսով։
Բանաձևը պատրաստել է ՌԴ-ն` տասնյակ պետությունների համահեղինակությամբ, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Սերբիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև ԿԺԴՀ-ն և Իրանը։
Բանաձևում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, մասնավորապես, Համաշխարհային կազմակերպության ղեկավար մարմնի նախագահին խնդրում է 2025 թվականի մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում անցկացնել «ԳԱ հատուկ հանդիսավոր նիստ` ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի, և հետագայում նման նիստեր անցկացնել յուրաքանչյուր հինգ տարին մեկ»։
Բացի այդ, փաստաթղթով ՄԱԿ-ի բոլոր անդամներին, ոչ կառավարական կազմակերպություններին և անհատներին առաջարկվում է համապատասխան կերպով նշել մայիսի 8-9-ը` որպես հարգանքի տուրք Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի հիշատակին:
Փաստաթղթի նախաբանում Գլխավոր ասամլեան, մասնավորապես, համաշխարհային կազմակերպության անդամներին կոչ է արել հնարավոր ամեն ինչ անել իրենց միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.