Փաշինյանը բացառել է Երևանի մասնակցությունը Թեհրանի դեմ գործողություններին
Երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններում Իրանին սպառնացող ոչ մի վտանգ չկա, իրանական IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահություն է հայտնել, որ երրորդ կողմերի հետ Իրանի հարաբերություններում Հայաստանի համար նույնպես որևէ վտանգ չկա։
«Մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, և ես հույս ունեմ և համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա Հայաստանի Հանրապետությանը: Այս ըմբռնումն է, որ բնականոն պայմաններ է ստեղծում մեր հարաբերությունների խորացման համար,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է ՀՀ-ի բնական շահերից։ «Մենք փորձում ենք Իրանի զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի կնքած ռազմավարական համագործակցության համաձայնագրին, վարչապետը նշել է, որ ՀՀ-ն վարում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն:
«Մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, կյանքի կկոչվի և այդ համագործակցության համատեքստում մեր տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ ընդհակառակը՝ հնարավորությունները, որոնք միշտ էլ գոյություն ունեն, ավելի կընդգծվեն։ Սա, իհարկե, հեշտ չէ, բայց ինչպես ասացի, երբեք էլ հեշտ չի եղել և երբեք էլ հեշտ չի լինելու, պետք է պարզապես գտնել ուղիներ, ճանապարհներ, կամք այդ հնարավորությունները ստեղծելու և օգտագործելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը։
Պատասխանելով տարածաշրջային կապուղիների վրա երրորդ երկրների դիտորդներ տեղակայելու մասին հարցին, Փաշինյանը նշել է, որ դա անընդունելի է ՀՀ-ի համար։
«Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր, երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք չի բերել և չի համաձայնվել, որ կամ տրանսպորտային երթուղիների տրամաբանությամբ, կամ որևէ այլ տրամաբանության մեջ մեր տարածքում մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով սահմանափակվի։ Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս չունեն»,- շեշտել է նա։
Փետրվարի 6-ին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել էր, որ Հայաստանն ու Իրանն աշխատում են համապարփակ ռազմավարական փաստաթղթի վրա։ Դեսպանի խոսքով՝ փաստաթուղթը վերաբերելու է երկու երկրների համատեղ երկարաժամկետ ծրագրերին և պայմաններ է ստեղծելու բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.