ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԻ ԱՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է. «Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան»: Անդրադառնալով այս հայտարարությանը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Ինձ համար այս հայտարարությունը նույնն է, երբ մեկը բռնության է ենթարկվում ու բռնարարը ասում է, եթե գնաս դրա մասին այլոց պատմես, կտամ կսպանեմ քեզ։ Ու բռնության ենթարկվողը այդ վախից դրդված լռում է, ոչ մեկի չի ասում, այդպես էլ շարունակ բռնության զոհ է մնում։ Մինչդեռ դրա բարձաձայնումը կարող էր փրկել նրա կյանքը։
Հիմա ՀՀ իշխանական ներկայացուցիչները այնպես են փորձում ներկայացնել, թե իբր իրենք թաքուն քայլեր են անում մեր ռազմագերիների ազատման համար, բայց չեն ասում։ Դա միանգամայն սուտ է, ավելին, ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց բացառապես հանրային ճնշման ներքո։ Առհասարակ, ՀՀ պաշտոնյաները ղեկավարում ու ղեկավարվում են սոցիալական ցանցերով։ Տեսնելով, որ Ռուբեն Վարդանյանի թեման բուռն արձագանք է ստացել շատ տարբեր մարդկանց ու խմբերի կողմից, հարկադրված էին արձագանքել, բայց դե դրան զուգահեռ նաև փորձում են լռեցնել այդ ալիքը՝ նման անհեթեթ մտքեր արտահայտելով․․․
Միայն ու միայն թեման բարձրաձայնելով, դրա շուրջ միջազգային արձագանքների ու ներգրավվածության հասնելով է հնարավոր ազատ արձակել Բաքվում պատանդ գտնվող հայերին, այլ ուղի չեմ տեսնում»,- գրել է Հայրապետյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.
-
2025-07-17 17:17
Росавиация предоставила допуски авиакомпании "Аэрофлот" и дочерней компании "Россия" к регулярным рейсам во второй город Армении - Гюмри.
-
2025-07-17 17:16
«В случае, если перед Грузией встанет вопрос о мире и стабильность или его отсутствии с безвизовым режимом с ЕС, то мы отдадим предпочтение миру и стабильности», - заявил в беседе с журналистами премьер-министр Грузии Ираклий Кобахидзе.
-
2025-07-17 17:11
Правоохранительные органы возбудили уголовное дело по факту уклонения от уплаты налогов в особо крупных размерах со стороны Прошянского коньячного завода.