Շառլ Ազնավուրի որդին աշխարհասփյուռ հայությանը կոչ է արել տեր կանգնել Ռուբեն Վարդանյանին
Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, X-ում հիմնադրամի էջում կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը համախմբվել և տեր կանգնել Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանությանը։ Նա նաև անձամբ Վարդանյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը։
Փետրվարի 19-ին Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան Բաքվի դատական ֆարսի դեմ բողոքի։ Փետրվարի 26-ին Վարդանյանների ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել է, որ Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Փաստաբանը դիմել է միջազգային հանրությանը, որպեսզի շտապ միջոցներ ձեռնարկեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության համար։
«Ռուբեն, իմ սիրելի ընկեր, դու մեզ ուժեղ ես պետք և մեր կողքին, խնդրում եմ, դադարեցրո՛ւ հացադուլը և թույլ տուր, որ մենք միասին շարունակենք պայքարը հանուն արդարության»,- դիմելով Վարդանյանին՝ նշել է Ազնավուրը։
Ազնավուրը նշել է, որ Վարդանյանը միշտ պաշտպանել է Հայաստանը՝ իր մարդասիրական աշխատանքով, իր առաջնորդությամբ և ապագայի իր տեսլականով։ Նրա աջակցությունը կրթական և սոցիալական նախաձեռնություններին, համայնքների վերականգնմանը և տնտեսական զարգացման խթանմանը, նրա ազդեցությունը տարածվում են Հայաստանի սահմաններից դուրս: Նիկոլա Ազնավուրը շեշտել է, որ այն ամենը, ինչ Վարդանյանն արել է, ի շահ ողջ հայության էր՝ հանուն նրանց արժանապատվության, իրավունքների և ապրելու ցանկության։
«Հիմա մեր հերթն է` տեր կանգնելու Ռուբենին։ Մենք պետք է կոչ անենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհի հայերիս, օգնել նրան այս բեռը կրելու։ Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք, իրազեկենք և պահանջենք գործողություններ»,- նշել է հայտնի արտիստի որդին։
Նա կոչ է արել ցույց տալ աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում իրենց պաշտպանողներին, և այնպես անել, որ Վարդանյանի պայքարն աննկատ չմնա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 17:42
Управление Верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) заявило в пятницу, что с начала поставок помощи в Газу зафиксировало как минимум 798 убийств как у пунктов помощи, организованных при поддержке США и Израиля, так и вблизи гуманитарных конвоев других организаций, включая ООН.
-
2025-07-11 17:40
Высокая степень пожарной опасности ожидается в течение ближайших 5 дней в Араратской долине и долинах Сюника, предупреждает Министерство окружающей среды РА в Facebook-е.
-
2025-07-11 17:39
ЮНЕСКО включила урартское наследие Еревана, археологический комплекс Гарни и Симфонию камней в предварительный список объектов всемирного наследия. На 47-й сессии Комитета организации были одобрены две заявки, представленные Арменией, сообщает пресс-служба Минкульта.
-
2025-07-11 16:17
Никол Пашинян, выступающий с нападками на Армянскую апостольскую церковь, предал интересы Армении и продолжает выполнять зарубежную повестку по уничтожению национальной идентичности, заявил РИА Новости армяно-сирийский историк Жерар Раисян.