Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ, ԴԱՍԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է
Գոյութենական վտանգի առջև կանգնած պետությանն ու ժողովրդին կեղծ առաջնորդությամբ մոլորեցնողներն արժանի են դատապարտման ու պարսավանքի։ Քաղաքագիտական իմաստով այն ինչ հիմա տեղի է ունենում դասական պոպուլիզմի դրսևորում է, որտեղ պետությունը փրկելու ու ազգային շահերին վերադարձ կատարելու առերևույթ հռետորաբանությունը քողարկում է թաքնված դրդապատճառները՝ եսակենտրոնությունն ու իշխանատենչությունը:
Մինչդեռ, պահի օրհասականությունը ստիպում է կարևորել, ավելի ճիշտ՝ վերաիմաստավորել քաղաքական ամենակարևոր կատեգորիան՝ էլիտաների մտավոր և բարոյական կոմպետենտությունը։ Սա նշանակում է, որ պատմական ժառանգության, ազգային գաղափարախոսության ու մշակույթի, ինչպես նաև ազգային արժեքների հիման վրա պետականաշինության իրական ձգտողներն ու մարտիկները պետք է երևան գան ու հակադրվեն նրանց, ովքեր հանդես են գալիս կեղծ առաջնորդությամբ ողողված անձնական ակնկալիքներով։ Այստեղ է, որ ժամանակակից մերօրյա համատեքստը պարտադրում է իրական մերիտոկրատիայի պահպանման և արմատավորման անհրաժեշտությունը՝ մի համակարգ, որտեղ իշխանությունը վստահվում է համապատասխան կոմպետենտությանն ու հասարակությանը ծառայելու պատրաստակամությանը, այլ ոչ թե՝ անձնական ու նեղ ներխմբային շահերին:
Մյուս կողմից, ժամանակակից մերիտոկրատիան մեր պարագայում ոչ միայն կոմպետենտության պահանջ է, այլև՝ ինքնազոհության և ճգնության, ինչպես նաև հանրային ու պետական շահը սպասարկելու և իշխանական հավակնություններից հրաժարվելու կեցվածքի ու վարքագծի դրսևորում ու ցուցադրում։ Սա քաղաքականության էթիկական հարթությունն է, որտեղ ագրեսիվ կարիերիզմին և նարցիսիզմին հակադրվում է առաջնորդի իրական առաքելությունը՝ ծառայել ի շահ պետության ու ազգի բարգավաճմանը՝ պատմական ժառանգության պահպանման ու դրա հիման վրա սոցիալական աճի, կրթության, գիտության, մշակույթի և արվեստի զարգացման միջոցով:
Թերևս, այսօրվա իրականությանն են վերաբերում մեծն Հ․ Թումանյանի հետևյալ խոսքերը․
«Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության, միմյանց մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ»։
Դավիթ Անանյան, ՊԵԿ նախկին նախագահ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.