Последние новости

Րաֆֆի Հովհաննիսյան․ Վազգեն Սարգսյանն ուր, սրանք ուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սա կարող էր հեռանկարային լինել մի քանի տարի առաջ, նոր գաղափար չէ, սա ընդհանրապես Հայաստանի առողջ, ուժեղ, ինքնավստահ մոտեցման տարրերից մեկն է և դրա հիշեցումը տեղին է: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ պետք է դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանը չի տվել մեր ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

 


«Սա արտահայտվում է որպես խորհուրդ այն իշխանությանը, որը իր գործով ցույց է տվել, որ ինքը չի ներկայացնում Հայաստանի իրավունքը և շահը, և որը, ըստ էության, ցավով ասում եմ՝ արոչինչ է: Դա լավ գաղափար է բայց այս իշխանության այդ խորհուրդն իզուր է»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխանությունների պնդումներին, որ իրենք շարունակում են Վազգեն Սարգսյանի գործը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Վազգեն Սարգսյանն ուր, սրանք ուր, լրիվ տարբեր հարթություններ են, տարբեր աշխարհներ, հաղթանակ և պարտություն: Հենց այդ տեղ է սև ու սպիտակը, հենց այդտեղ է տարբերությունը սպարտապետի, սխրանք գործող, սխալ գործող, իր քայլերը ուղղող, իր ճանապարհը վերանայող ղեկավարի հետագիծը, ժառանգությունը և այն մարդկանց, որոնք իր անունն են տալիս, կարող էլ ծունկի են գալիս, բայց ընդհանրապես կապ չունեն նրա հաղթանակների, նրա ժառանգության, այսօրվա խորհրդի հետ:

Եթե ամեն մեկ իր պոստում մնացած լիներ Արցախում, Արցախի այն ժամանակվա ղեկավարները, եթե կենդանի լիներ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, մյուսները, ոչ մեկը չգիտի, թե ինչ ընթացք կունենայինք, բայց կարող ենք շատ հստակ ենթադրել, որ մեր անվտանգությունը, մեր պաշտպանությունը, մեր իրավունքի իրացումը շատ ավելի ուժեղ վիճակում կլինեինք, և պարտության այս մագիլներում չէինք լինի այսօր»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ