«Եվրասիական երկխոսություն». հայ-ռուսական հարաբերությունները վերանայման կարիք ունեն
Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր կերպ են գնահատում երկկողմ հարաբերություններում տնտեսության և քաղաքականության փոխկապակցվածությունը։ Այս մասին Երևանում «Եվրասիական երկխոսություն. Հայաստանը» հանդիպման ընթացքում հայտարարեցին փորձագետները։
Քաղաքագետ-արևելագետ Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ Ռուսաստանը տնտեսությունն ու քաղաքականությունը դիտարկում է որպես մեկ ամբողջություն, մինչդեռ պաշտոնական Երևանն ունի այլ դիրքորոշում: Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս տնտեսական համագործակցության առկա ձևաչափի պահպանման օգտին, ընդ որում, Ռուսաստանի հետ հարաբերություններում անվտանգության հարցերը երկրորդ պլան են մղվել։
Մելքոնյանի կարծիքով, երկրների միջև տեխնիկական համագործակցության վերականգնման հեռանկարներ գրեթե չկան, բացառությամբ, գուցե թե, առանձին նեղ ոլորտների: Մյուս դեպքերում Հայաստանն արդեն դիվերսիֆիկացրել է իր տնտեսությունը, և հնարավոր չէ վերադառնալ փոխգործակցության նախկին մոդելին։
Առանձին խնդիր է կողմերի փոխադարձ անվստահությունը։
«Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ, թե ում կարելի է վստահել «գետնի վրա», իսկ Հայաստանի համար՝ զգալ, որ պաշտպանված է։ Ինձ թվում է՝ դա է առանցքայինը։ Սակայն այսօր Հայաստանում չեն զգում, որ անվտանգության հարցերում կարող են հույս դնել Ռուսաստանի վրա, իսկ ՌԴ-ում միանշանակ գնահատական չկա, թե որքանով կարելի է Հայաստանի վրա հույս դնել», - պարզաբանեց Մելքոնյանը։
Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվայի և Երևանի համագործակցության երկկողմ ձևաչափը կարելի է դիտարկել բազմակողմ ձևաչափից (ՀԱՊԿ-ից) առանձին, որտեղ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այլևս չի վերադառնա: Այս համատեքստում պատահական չէ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը, թե Մոսկվան հավատարիմ է անվտանգության ոլորտում իր պարտավորություններին հենց երկկողմ ձևաչափով։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են գործել։
«Եթե մենք խոսում ենք համագործակցության նոր ձևաչափերի մասին, հավանաբար իմաստ ունի թարմացնել իրավապայմանագրային բազան և հաստատել արդեն գոյություն ունեցող համաձայնագրերը», - ընդգծեց փորձագետը:
Իր հերթին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժամանակակից հետազոտությունների լաբորատորիայի վարիչ Անդրեյ Բիկովը նշեց, որ Ռուսաստանը պարտավոր չէ ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցությունն ընկալել այնպես, ինչպես Հայաստանը:
«Մոսկվայի համար դա միասնական, փոխկապակցված գործընթաց է, շահերի հավասարակշռություն», - ընդգծեց նա:
Բիկովի խոսքով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հարցը դիտարկվում է փորձագիտական միջավայրում ու նույնիսկ քննարկվել է պաշտոնական մակարդակով:
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ այստեղ ռազմաքաղաքական սպառնալիքները միահյուսված են ներքին մարտահրավերներին՝ սոցիալական կայունությանը, տնտեսական անվտանգությանը և երկկողմ հարաբերությունների ընդհանուր վեկտորին»,- պարզաբանեց նա:
Այս իրավիճակում, ըստ փորձագետի, կարևոր է տեղի ունեցող փոփոխությունները մանրամասն վերլուծել և հասկանալ, թե ինչպես կարելի է պոտենցիալ սպառնալիքները երկու կողմերի համար վերածել նոր հնարավորությունների:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 10:47
Два меча возрастом 2 300 лет, обнаруженные в некрополе кельтского железного века во Франции, «не имеют аналогов в Европе», а один из них украшен крошечными свастиками, сообщает Французский национальный институт превентивных археологических исследований (INRAP).
-
2025-05-02 09:29
Как заявил президент премьер-министру Моди на прошлой неделе, Соединенные Штаты твердо намерены поддерживать Индию в борьбе с терроризмом. Об этом заявила 1 мая на брифинге официальный представитель Госдепартамента США Тэмми Брюс, прокомментировавшая последний виток напряженности между Индией и Пакистаном после теракта в Джамму и Кашмире, в результате которого погибли 26 человек.
-
2025-05-02 09:27
Президент США Дональд Трамп в соцсети Truth Social объявил о выдвижении кандидатуры экс-советника по нацбезопасности Майка Уолтца на пост постоянного представителя при ООН.
-
2025-05-02 09:26
Все сведения о том, что Артур Чахоян якобы оскорбил «главу администрации», не соответствуют действительности. Об этом на своей странице в соцсети Facebook написал активист Артур Чахоян, подвергшийся накануне насилию со стороны главы администрации ереванского района Нор Норк.