Последние новости

Եղիշե Կիրակոսյանն, այնուամենայնիվ, կազատվի աշխատանքից

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի աշխատանքից ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ, սեփական դիմումի համաձայն, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նշվում է, որ գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել:

Լուրը գրասենյակից հերքել էին. գրառումից սակայն պարզ չէր՝ թե հատկապես ինչն էին հերքել՝ հրաժարակա՞նը, թե՞ գրասենյակի աշխատանքների խաթարումը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ