Աբխազիայում բռնել են հայկական դպրոցում ընտրատեղամասի վրա հարձակման յոթ մասնակցի
Աբխազիայի նախագահական ընտրությունների քվեարկության օրը ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ցանդրիպշայի ընտրատեղամասի վրա հարձակման յոթ մասնակիցների, հայտնել է «Ափսնիպրեսը»։
Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը բռնել են՝ Ադամուր Պաչալիային՝ 1979թ. ծնվ., Բատալ Պաչալիային (1976), Թիմուր Պաչուլիային (1992), Ալխաս Միկանբային (1979), Անրի Խագբային (1981), Ախրա Պաչալիային (1975), Սայիդ Արձինբային (1990)։ Նրանցից առգրավվել է մեծ քանակությամբ զենք. ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և զինամթերքներ։
Ավելի վաղ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին 1975թ. ծնված Ռաֆայել Գուազաային, 1972թ. ծնված Իգոր Օրչուկբային և Սմիր Նուրիկին, կապված ընտրատեղամասի վրա հարձակման հետ։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ին։ Զինված դիմակավոր անձինք հարձակվել են տեղամասի վրա, շրջել քվեատուփը, կրակ բացել, ծեծկռտուք սկսել դեպքի վայրում գտնվող ոստիկանների հետ, ապա փախել հանցագործության վայրից։
Փորձելով փախչել՝ հարձակվողները երկու անգամ չեն ենթարկվել իրավապահների պահանջներին՝ կանգ առնել Ճանապարհային ոստիկանության կետում, ինչպես նաև կատարել են անօրինական գործողություններ՝ «Մյուսերա» անցակետում ոստիկանների կյանքին և առողջությանը սպառնալիք ստեղծելով։
Նշենք, որ նշված ընտրատեղամասը գտնվել է հայկական դպրոցում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.