Բելառուսից Հայաստան վերադարձած բլոգերը Հայաստանի իշխանություններին անգործության մեջ է մեղադրել
Բելառուսից Հայաստան վերադարձած բլոգեր Բելլա Բաբախանյանը Հայաստանի իշխանություններին անգործության մեջ է մեղադրել։
Նա ընդգծել է, որ հայրենիք է վերադարձել բացառապես ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ:
«Փոխանակ մի սովորական աղջկա համար պարոն Ծառուկյանի արած գործը մի քիչ գնահատեիք, դրել ու ինչեր եք քննարկում։ Չէ որ նա այս գորխն արել է ձեր փոխարեն»,- մարտի 5-ին ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին ի պատասխան հայտարարել է Բաբախանյանը:
Բլոգերը հավելել է, որ արդեն 10 օր է՝ Հայաստանում է, «բայց կառավարության կողմից որևէ քայլ չի տեղել»։
Փետրվարի 14-ին Բաբախանյանի ձերբակալության մասին հայտնել էր բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Ավելի ուշ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ բլոգերին օգնելու համար գործարարն օգտագործել է իր բոլոր հնարավոր և հասանելի միջոցներն ու կապերը։
Փետրվարի 25-ին Տոնոյանը տեղեկացրել էր Բաբախանյանի Հայաստան ժամանելու մասին։
Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարարն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանը պաշտոնական նոտայով դիմել է Մինսկին Բելառուսում բլոգեր Բաբախանյանի ձերբակալության կապակցությամբ:
Միրզոյանը, մասնավորապես, նշել էր. «ո՞վ է ջանքեր գործադրել բաց թողնելու համար, ո՞վ է դա ներկայացնում որպես իր ձեռքբերում, չգիտեմ։ Մեզ այդքան չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օրից հետո բաց է թողնվելու»։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.
-
2025-06-17 17:31
Пресс-секретарь офиса Главного уполномоченного по делам диаспоры Армении Нелли Гулян представила подробности относительно ситуации в армянских общинах Израиля и Ирана.
-
2025-06-17 17:02
«Переговоры США и Ирана об иранской ядерной программе, которые фактически провалились из-за войны между Израилем и Ираном, в случае достижения договоренностей однозначно имели бы положительные последствия для Армении. То же самое, естественно, касается и урегулирования российско-американских отношений, где также не наблюдается значительного прогресса», – написал политолог Сурен Саркисян.