Ջրվեժի դպրոցի տնօրենը ենթադրում է, որ 13–ամյա տղան ինքնակամ է թռել պատուհանից
Պատուհանից նետված Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտի կյանքին վտանգ չի սպառնում։
Այսօր ավելի վաղ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը դասի ժամանակ 3–րդ հարկի պատուհանից նետվել էր։
Լրատվամիջոցների տեղեկություններով` երեխան տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նրա ոտքը երկու տեղից կոտրված է, ճակատային հատվածում ունի պատռվածք։
Ինչպես News.am–ին պատմել է դպրոցի տնօրեն Լիլիթ Վարդանյանը` դեպքը տեղի է ունեցել աշխարհագրության դասի ժամանակ:
«Ուսուցիչը երեք տղաների ասել է, որ փակեն պատուհանները, քանի որ դրսում շինարարություն է, և փոշին լցվում է դասասենյակ: Երեք տղաներ, ըստ տնօրենի, մոտեցել են պատուհաններին, այդ ընթացքում նրանցից մեկը բարձրացել է պատուհանագոգի վրա: Ուսուցիչն ասել է՝ այդպիսի կատակներ չեն անում, իջիր ցած, սակայն տղան հետ է նայել ու թռել»,– ասել է տնօրենը:
Նրա խոսքով` տղան ինքնակամ է թռել, ոչ ոք նրան չի հրել. դպրոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ընկնում ոտքերի վրա։ Տնօրենը նաև նշել է, որ դպրոցում այդ աշակերտը որևէ խնդիր չի ունեցել:
Վարդանյանը ենթադրում է, որ ընտանիքում են խնդիրներ եղել, նաև ենթադրում է, որ կախվածություն է ունեցել համակարգչային խաղերից:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.