Թանդիլյան․ Ռուբեն Վարդանյանը պիտի զգա, որ հայ ժողովուրդը գնահատում է իրեն
Նախորդ օրերին բժշկական օգնություն ստացա. ճնշումս էր ցածր և ջրազրկվել էի, ջուր ստացա, փոքր ավելի լավ եմ հիմա. դե ամեն օրը մի քիչ իր ազդեցությունն է թողնում իմ կազմվածքի հետ կապված նաև դժվարություններ կան, բայց այսօր ավելի լավ եմ: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդեն 7-րդ օրը հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը:
«Տարբեր մարդիկ են այցելում, բայց ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, այս հացադուլը ինձ այցելելու մասին չէ, սա հացադուլ խնդրանք է Ռուբեն Վարդանյանին իր հացադուլը դադարեցնելու՝ հասկանալով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում այդ հացադուլի հետևանքով: Հետևաբար ես շատ շնորհակալ կլինեմ, եթե բոլոր քաղաքական, հասարակական, հանրային գործիչները նույն խնդրանքով հրապարակային դիմեն Ռուբեն Վարդանյանին, որ նա իմանա, որ բոլորն են մտահոգ իր առողջությամբ: Նա պիտի իմանա ու զգա, որ հայ ժողովուրդը գնահատում է իրեն որպես մեր ժամանակների թերևս լավագույն հայորդիներից մեկը, եթե չասեմ լավագույնը։
Այս առումով ես ուզում եմ, որ մարդիկ իսկապես հասկանան, ինչ հայորդի է Բաքվի բանտում, այսօր ամեն օր իր առողջությունը զոհաբերում Բաքվի բանտի դատավարության ապօրինի գործընթացներին և մեր անգործության հետևանքով, ցավոք սրտի, նա այնտեղ ստիպված է դիմել միջոցների: Մեր խնդրանքը իրեն պիտի ցույց տա, որ մենք սպասում ենք իրեն Հայաստանում»,-ասաց Թանդիլյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.