ԵԽ-ը ներկայացրել է իր մոտեցումը Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարցում
Եվրոպական խորհուրդը նշել է այն սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվեն ռուս-ուկրաինական համակարտության կարգավորման շուրջ բանակցությունները՝ հաշվի առնելով նման բանակցությունների համար առաջացած խթանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել մարտի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի արտահերթ գագաթնաժողովից հետո։
Ինչպես ասվում է գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում, «չի կարող լինել Ուկրաինայի շուրջ ոչ մի բանակցություն առանց Ուկրաինայի», ինչպես նաև չեն կարող լինել «բանակցություններ, որոնք կվերաբերեն եվրոպական անվտանգությանը՝ առանց Եվրոպայի մասնակցության»։
«Ուկրաինայի, Եվրոպայի անվտանգությունը, անդրատլանտյան և գլոբալ անվտանգությունը փոխկապված են», - ասվում է Եվրախորհրդի փաստաթղթում, որը ստորագրել են ԵՄ-ի անդամ 27 անդամ պետություններից 26-ը։
ԵՄ երկրների ղեկավարները հայտարարել են, որ «ցանկացած զինադադար կամ հրադադար կարող է տեղ ունենալ միայն որպես համապարփակ հաշտության համաձայնագրի տանող գործընթացի մաս», և «ցանկացած նման համաձայնագիր պետք է ուղեկցվի Ուկրաինայի համար հուսալի և վստահության արժանի անվտանգության երաշխիքներով»:
Եվրոպայի ղեկավարներն ընդգծել են, որ «աշխարհը պետք է հարգի Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Ինչպես Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ կառույցների մի աղբյուր, փաստաթուղթը չի ստորագրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.