Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԲԱՔՎԻ ՇԻՆԾՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆԵՑ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ
Բաքվի շինծու դատավարությունը, շնորհիվ քավության նոխազ դարձած հայազգի ռազմագերիների, թերևս, ամբողջովին խառնեց թուրք-ադրբեջանական քաղաքականության խաղաքարտերը: Նրանց կեղծիքները փաստարկված ու համարձակ կեցվածքով մերկացվում, իսկ մեղադրանքները հրապարակայնորեն հերքվում են: Այս մասին իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Անսալով անմարդկային կտտանքները և տարրական նորմերի բացահայտ ոտնահարումներով դատավարություն կոչված ֆարսը, մեր հայրենակիցները կարողացան դրսևորել անհրաժեշտ տոկունություն և հուսախաբ անել այդ անհատների կոտրվելն ակնկալող իրական թուլամորթներին: Զնդանում գտնվող ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով:
Մեր խորին երախտագիտությունը նրանց բոլորին:
Մի վերապահում՝ ինչպես և ակնկալվում էր, «մեղադրող» կոչված կողմը, մեղադրանքի առանձին կետեր իբր հիմնավորելու նկատառումով, չի զլանում և հաճախ հղումներ է անում մեր գործիչների հայտարարություններին, ինչը վերջապես պետք է սթափեցնի բոլորիս և հուշի, որ հարկ է ձեռնպահ մնալ այդ մարդկանց առնչվող մտքերը՝ ներքին քաղաքականության նյութ դարձնելու գայթակղությունից, սա է իրական «չվնասելու» սկզբունքը:
Աստված պահապան մեր ռազմագերիներին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.