Անհապաղ վերահսկել հայ գերիների հետ կապված իրավիճակը. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ նախագահին
Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին Բաքվում դատում են առաջին հերթին այն պատճառով, որ հայ են, քրիստոնյա են։ Նրանց նվաստացնում են, որովհետև լինելով փոքր, բայց հպարտ ազգի առաջնորդներ՝ կարողացել են ավելի քան 30 տարի ապրել ազատ ու ժողովրդավարական հասարակության մեջ՝ դիմակայելով ավտորիտար Ադրբեջանին։ Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը հանդես գալով 2025 թվականի մարտի 7-ին Փարիզում կայացած Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում։
Նա իր ելույթում ընդգծել է, որ Ղարաբաղի հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն անկատար է մնում Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող խայտառակ դատավարությունների պատճառով։
«Դա հոգեբանական բռնություն է հայերի նկատմամբ, որոնց ասում են՝ եթե ձեր ղեկավարները նման վիճակում են, պատկերացրեք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե որոշեք վերադառնալ Ղարաբաղ։ Նրանք չեն կորցնում իրենց արժանապատվությունն ու քաջությունը, ինչի համար էլ ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացման»,-նշել է Գևորգյանը։
Նա շեշտել է, որ Արցախում զարգացող աղետալի իրավիճակը վերացնելու համար նախատեսված միջազգային նորմերը, մեխանիզմներն ու ինստիտուտներն ընդհանրապես չեն գործում։ Ադրբեջանը միտումնավոր խախտում և անտեսում է միջազգային դատարանների որոշումները, իսկ միջազգային հանրությունը ակնհայտ անտարբերություն է ցուցաբերում 150 հազար հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքների ապահովման խնդրի նկատմամբ։
«Մեծ մտահոգություն պետք է հարուցի նաև այն, որ Բաքվում փակվում են բազմաթիվ միջազգային հումանիտար, իրավապաշտպան և լրատվամիջոցների գրասենյակներ` ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ի չորս գործակալություններ և այլն։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու և տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար»,-նշել է նա։
Դիմելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին` Գևորգյանը կոչ է արել անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ՝ Ադրբեջանի հետ քննարկելու նրա միջազգային պարտավորությունները և պարտադրելու նրան կատարել դրանք։
Անդրադառնալով հայկական քաղաքակրթության հետքերն Արցախում վերացնելուն` Գևորգյանը մատնանշել է, որ Ադրբեջանն արդեն ավերել է մի շարք հայկական եկեղեցիներ, հայոց պատմությանը նվիրված հուշահամալիրներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ և դպրոցներ, հարյուրավոր խաչքարեր։ Պղծվել են հայկական հոգևոր կենտրոնները, թալանվել են ավելի քան 30 արվեստի ու թանգարանային հավաքածուներ։ Շուրջ մեկ տասնյակ հայկական բնակավայրեր նույնպես ավերվել են։
Գևորգյանը նաև մատնանշել է, որ այս ամենը 20-րդ դարի կեսերին Նախիջևանում սկսված Հայոց նոր ցեղասպանության շարունակությունն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 19:41
Представители 102-й российской военной базы во главе с помощником командира по международным вопросам подполковником Игорем Селиверстовым возложили венок и цветы к мемориальному комплексу "Возрождение" в память о героях Баш-Апаранского сражения.
-
2025-05-28 19:39
Мы заинтересованы в развитии отношений с Арменией, это важно для нас, и я очень надеюсь, что найдем пути их углубления, установления связей между людьми, так как мы оба древние нации, у которых много общего. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил Чрезвычайный и полномочный посол Израиля в Армении Йоэль Лион.
-
2025-05-28 19:33
Секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу заявил о всестороннем развитии российско-иранского партнёрства. Его заявление прозвучало на встрече с секретарем Высшего совета национальной безопасности Ирана Али Акбаром Ахмадианом в рамках 13-й встречи высоких представителей, курирующих вопросы безопасности, проходящей в Москве. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-28 19:19
Премьер-министр Армении Никол Пашинян и его жена Анна Акопян занимаются политическим газлайтингом, написал в соцсети зампред Республиканской партии Армении, бывший глава Минобразования, кандидат медицинских наук Армен Ашотян (находится под домашним арестом – ред.).