Արմեն Բադալյան․ ԱՄՆ-ին այլևս հետաքրքիր չէ Սյունիքով անցնող միջանցքը
ԱՄՆ-ին այլևս հետաքրքիր չէ Սյունիքով անցնող միջանցքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Կենտրոնական Ասիայում կա ռեսուրս, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն այնտեղ ռեսուրսի համար փոող են դրել, Ղազախստանում նավթային հանքերն են, Ուզբեկստանում գազի հանքեր: Այդ ռեսուրսը պետք է գար միջին միջանցքով, Հարավային Կովկասով անցներ, գնար դեպի Սև ծով կամ Թուրքիա, այնտեղից էլ ԵՄ ու ԱՄՆ, դրա համար Արցախը հանձնվեց, այսինքն Արցախը թույլ չէր տալիս, փակ էր, ռեսուրսի գալու ճանապարհը փակ էր, Արցախը տապալեցին, որ երկրորդ ճանապարհը բացեն, Զանգեզուրի միջանցքը բացվի, որ այդ ռեսուրսը գնա: Հիմա ԱՄՆ գլոբալիստներին դա չի հետաքրքրում, քանի որ կա Գրենլանդիա: Գրենլանդիան փոքր կղզի է, որը իր հազվագյուտ մետաղներով գերազանցում է Կենտրոնական Ասիային, բացի այդ ավելի մոտ է ԱՄՆ-ին»,-ասում է քաղտեխնոլոգը:
Նա նշում է, որ բացի այդ Կենտրոնական Ասիայում բազմաթիվ այլ երկրների շահեր կան, ինչի համար ԱՄՆ-ի համար Միջին միջանցքը և Կենտրոնական Ասիան այլևս հետաքրքիր չէ:
Բադալյանը նշում է, որ Հարավային Կովկասում հետարքրքություններ ունեն ՌԴ-ն, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը և ԵՄ-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.