Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց ուշադրություն հրավիրելով Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաների պաշտպանության վրա:
«Տեսնելով Սիրիայում շարունակվող անկարգություններն ու ավերիչ հակամարտությունը՝ մեր սրտերը լցվում են խոր տխրությամբ և անհանգստությամբ բոլոր տառապողների համար: Մեզ մասնավորապես անհանգստացնում է մեր հայ եղբայրների ու քույրերի աղետալի վիճակը։ Նրանք տարիներ շարունակ ապրել են այս հողում, որտեղ ապաստան են գտել 1915 թվականի Հայոց սարսափելի ցեղասպանությունից հետո: Սիրիան նրանցից շատերի տունն է դարձել», – ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ տարածաշրջանում տիրող քաոսի և բռնության պատճառով կրկին վտանգված է Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքների անվտանգությունը:
Պատրիարքությունն ընդգծել է, որ իր ձայնը բարձրացնում է ի պաշտպանություն բոլոր անմեղ մարդկանց, հատկապես` հայերի:
«Նրանք պարզապես էթնիկ խումբ կամ հավատացյալների համայնք չեն, այլ գոյատևման, տոկունության և արժանապատվության համար շարունակվող պայքարի վկայությունը», - ասված է հայտարարության մեջ:
Հայ հոգևորականներն ընդգծել են` սիրիահայերը, որոնցից շատերը բնակվում են Հալեպում և Դամասկոսում, արդեն շատ բան են վերապրել:
«Ցեղասպանությունից հետո նրանք վերականգնել են իրենց կյանքը, ստեղծել են դինամիկ զարգացող համայնքներ և զգալի ներդրում ունեցել Սիրիայի սոցիալական, մշակութային և հոգևոր կյանքում։ Սակայն այժմ նրանք բախվում են իրենց կյանքին և ժառանգությանը սպառնացող նոր վտանգի։ Նրանց եկեղեցիները, դպրոցները, տները հայտնվել են շարունակվող քաղաքացիական պատերազմի խաչաձև կրակի տակ», - հիշեցրել է պատրիարքարանը։
Դիմելով միջազգային հանրությանը` Երուսաղեմի պատրիարքարանն ընդգծել է, որ հայերը Մեծ Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության կենսական մասն են։
«Սիրիայում մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի անվտանգությունը չպետք է խաթարվի»,– ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ մարտի 7–10–ը Սիրիայում ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանություններ են իրականացվել։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, որոնց սպանել են մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 08:04
Министр обороны Ирана бригадный генерал Азиз Насирзаде предупредил в воскресенье, что американцы не могут угрожать Ирану, поскольку их базы по всему региону находятся под прицелом Ирана, передает Mehr.
-
2025-05-05 08:00
Взрыв с последующим возгоранием произошел в квартире на девятом этаже жилого дома на улице Генерала Тюленева на юго-западе Москвы, сообщает ТАСС со ссылкой на источник в оперативных службах.
-
2025-05-05 07:57
Израиль ответит в семикратном размере за ракетную атаку по аэропорту имени Бен-Гуриона, осуществленную йеменским движением "Ансар Алла". Об этом заявил глава оборонного ведомства Израиля Исраэль Кац.
-
2025-05-05 07:55
Прибывшая в Армению с официальным визитом делегация во главе с мэром Марселя Бенуа Паяном посетила мемориальный комплекс Геноцида армян в сопровождении членов Совета старейшин Еревана и Чрезвычайного и Полномочного посла Франции в Республике Армения Оливье Декотиньи.