Պակիստանում գրոհայիններն ուղևորատար գնացք են առևանգել և ավելի քան 400 պատանդ վերցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պակիստանում «BLA» («Բելուջիստանի ազատագրական բանակ», – խմբ.) հակակառավարական խմբավորման գրոհայինները գրավել են «Jaffar Express» ուղևորատար գնացքը, որն ուղևորվում էր Քվետայից Փեշավար։ Այս մասին հայտնում են արևմտյան մի շարք լրատվամիջոցներ։
Գնացքում եղել է ավելի քան 400 ուղևոր։ Զինյալները պայթեցրել են երկաթգծերը՝ ստիպելով, որ գնացքը կանգ առնի, ինչից հետո ներխուժել են և մարդկանց պատանդ վերցրել։
BLA խմբավորումը, որը հանդես է գալիս Բելուջիստանի անկախության օգտին, հայտարարել է, որ ստանձնում է հարձակման պատասխանատվությունը:
«Ցանկացած ռազմական միջամտություն կոշտ պատասխան կստանա։ Այս պահի դրությամբ 6 զինծառայող ոչնչացվել է, իսկ հարյուրավոր ուղևորներ գտնվում են BLA-ի վերահսկողության տակ: «Բելուջիստանի ազատագրական բանակն» ամբողջությամբ իր վրա է վերցնում այդ գործողության պատասխանատվությունը», - ասված է խմբավորման ներկայացուցիչ Ջեյանդա Բելուջայի՝ ԶԼՄ-ներով տարածած հայտարարության մեջ։
Պակիստանի ուժային կառույցները ժամանել են Մուշկաֆ շրջան, որտեղ տեղի է ունեցել առևանգումը: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շահիդ Ռինդը հայտնել է, որ ճգնաժամը լուծելու համար նահանգի իշխանություններն արտակարգ միջոցառումներ կկազմակերպեն՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները:
Պատանդների հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ, ընթանում են բանակցություններ։
Բելուջիստանը Պակիստանի ամենամեծ, բայց ամենանոսր բնակեցված նահանգն է, որը զբաղեցնում է երկրի տարածքի 44%-ը։ Տարածաշրջանում գործում է անջատողական շարժում, որի ներկայացուցիչներն Իսլամաբադին մեղադրում են առանց տեղի բնակչության մասնակցության բնական պաշարների շահագործման մեջ:
BLA-ն ամենամեծ ազգային խմբավորումն է, որը զինված պայքար է մղում կառավարության դեմ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.