Մանուել Ալբարես․ Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի խմբի փրկության ջանքերին
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը X հարթակում գրառում է կատարել, որ ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։
«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- հայտնել է Իսպանիայի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, Արագածի գագաթին մարտի 11-ին ձնահյուսի տակ մնացած 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած, որի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 07:58
Президент Ирана Масуд Пезешкиани премьер-министр Армении Никол Пашинян провели телефонный разговор, в ходе которого подчеркнули важность углубления двусторонних отношений между Тегераном и Ереваном, сообщает Mehr.
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.