Փաշինյանը հայտնել է Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու պատրաստակամության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու պատրաստակամության մասին, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Վարչապետը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ էր հրապարակել հարցազրույցի մասին։
Փաշինյանը, թերթի տեղեկություններով խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու մասին, ինչպես նաև՝ ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության մասին։
«Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ և պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով»,- ենթադրում է հրապարակումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։ «Պետք է հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ։ Իսկ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով։ Ինչպե՞ս եղավ, որ 1939-ին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար, բայց 1950-ին հայտնվեց»,- ասել էր Փաշինյանը։
2024 թվականի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի մտնում Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեսիջներով Փաշինյանը փորձում է հաճոյանալ Թուրքիային և Ադրբեջանին։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:38
Армению на встрече высоких представителей, курирующих вопросы безопасности, в Москве будет представлять посол. Об этом сообщает РИА Новости со ссылкой на посольство.
-
2025-05-24 11:31
В течение прошедшей ночи и утра 24 мая дежурными средствами ПВО уничтожены 94 украинских беспилотных летательных аппарата. Об этом сообщает Минобороны России.
-
2025-05-24 10:33
Составители обвинительного заключения по делу бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна, которое рассматривается в бакинском суде, грубо нарушают основные нормы международного права, глубоко искажают фундаментальные правовые принципы, что создает опасный прецедент. Об этом говорится в заявлении правозащитницы Сирануш Саакян относительно обвинительного заключения по делу Варданяна.
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.