Լավրով․ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը երբեք նույնը չեն լինի, բայց խոսել պետք է
ՌԴ–ի և Միացյալ Նահանգների շահերը երբեք նույնական չեն լինի, դրանք չեն կարող համընկնել նույնիսկ 50%-ով, բայց պետք է խոսել միմյանց հետ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն է արել ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալի, Լարի Ջոնսոնի և Էնդրյու Նապոլիտանոյի հետ հարցազրույցում։
ՌԴ նախարարը հավելել է` Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ վերջին բանակցությունների «ուղերձներից» մեկը հետևյալն էր` երբ շահերը չեն համընկնում, երկրները պետք է անեն ամեն բան, որպեսզի այդ հակասությունները չվերաճեն առճակատման։
«...Մենք նրանց ասացինք, որ լիովին համաձայն ենք այդ տրամաբանությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեր արտաքին քաղաքականության հարցում հենց այդպիսի մոտեցում ունի», - նշել է Լավրովը։
Արտգործնախարարի խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ հարաբերություններում կիրառում է ԱՄՆ–Չինաստան հարաբերությունների տրամաբանությունը, երբ կողմերը քննադատում են միմյանց, բայց միաժամանակ նաև երկխոսություն կա։
«Եվ դա միակ ճիշտ մոտեցումն է», – ընդգծել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով` եթե կա շահերի որոշակի համընկնում, կողմերը պետք է ամեն ինչ անեն այդ «նմանությունները» զարգացնելու համար՝ դրանք գործնականում կիրառելով, այդ թվում՝ տնտեսական կամ ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։
Հիշեցնենք` ՌԴ–ի և ԱՄՆ–ի պատվիրակությունները փետրվարի 18-ին հանդիպեցին Էր Ռիադում։ Հանդիպումից հետո Լավրովը հայտնեց, որ տևական դադարից հետո առաջին առերես բանակցությունների ընթացքում ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են պայմաններ ստեղծել համագործակցության լիարժեք վերականգնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում ընդլայնելու համար: Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների գործունեության արհեստական սահմանափակումները և ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման համար ստեղծել բարձր մակարդակի խմբեր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.