Ուկրաինան գրեթե կպահեր 1991 թ-ի սահմանները. Լավրովը՝ Կիևի սխալի մասին
Ուկրաինան կպահպաներ 1991 թվականի սահմանները, բայց առանց Ղրիմի և Դոնբասի մի մասի, եթե գնար համագործակցության և իրականացներ սեփական նախաձեռնությունները։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով հակամարտության ակունքների մասին:
«Եթե նրանք (Կիևի իշխանությունները–խմբ.) համագործակցեին և իրականացնեին իրենց իսկ նախաձեռնությունը, ապա նրանք դեռ կունենային 1991 թվականի սահմանները` առանց Ղրիմի, առանց Դոնբասի ինչ–որ մասի։ Ամեն անգամ, երբ նրանք խաբում են, նրանք պարտվում են: Այդ գործընթացը շարունակվում է»,– ասաց Լավրովը ամերիկացի բլոգերներ Էնդրյու Նապոլիտանոյին, Լարի Ջոնսոնին և Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` Կիևն իր սահմանները պահպանելու համար պետք է հետևեր Մինսկի համաձայնագրերին։ Արտգործնախարարը նաև հիշեցրեց, որ 2022 թվականին Ստամբուլում ուկրաինական կողմը ներկայացրել էր Ռուսաստանի կողմից ընդունված փաստաթուղթը, որի համաձայն` հրաժարվում էր ՆԱՏՕ–ին անդամակցելու ճանապարհից։ Մինչդեռ ավելի ուշ Կիևի ռեժիմը հրաժարվեց պայմանագրից՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի ազդեցության տակ։
«Ջոնսոնը ուկրաինացիներին հրահանգեց չստորագրել պայմանագիրը և շարունակել պայքարել այնպես, ինչպես հիմա ասում է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալը` կանգ չառնել մինչև 2029 թվականը։ Միգուցե նրանք ցանկանում են առաջ անցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից»,– ընդգծեց Լավրովը։
ԱԳ նախարարը նաև հայտարարեց Եվրոպայի «ռեմիլիտարիզացիայի» ձգտման մասին։ Այդ օրակարգն ակտիվորեն առաջ է տանում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որին Լավրովն անվանել է «ֆյուրեր Ուրսուլա»: Նրա խոսքով՝ Եվրամիությունը նախկինում դեռ պահպանում էր տնտեսական միավորման որոշ դրսևորումները, սակայն այժմ այն ամբողջովին կորցրել է այդ բնութագիրը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.