Լավրով․ ՆԱՏՕ զորքերի ներկայությունն ուկրաինական հողում սպառնալիք է ՌԴ-ի համար
Ուկրաինական հողում ՆԱՏՕ զորքերի առկայությունը ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Եթե ՆԱՏՕ ընդլայնումը, համենայն դեպս, Դոնալդ Թրամփի կողմից ճանաչվի որպես հիմնական պատճառներից մեկը, ապա ուկրաինական հողում ՆԱՏՕ զորքերի առկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, նույնպիսի սպառնալիք է մեզ համար»,- նշել է նախարարը։
Հարցին, թե ինչ պայմաններով Ռուսաստանը կկարողանար ընդունել ՆԱՏՕ երկրների զինվորականներին որպես խաղաղարարներ Ուկրաինայում, Լավրովը պատասխանել է միանշանակ հրաժարմամբ համապատասխան նախաձեռնության զարգացման ցանկացած տարբերակից։
«Ոչ մի պայմանով։ Ոչ ոք մեզ հետ չի խոսում։ Նրանք շարունակում են պնդել, որ Ուկրաինայի մասին ոչինչ առանց Ուկրաինայի, բայց անում են ամեն ինչ Ռուսաստանի դեմ առանց Ռուսաստանի։ Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են խաղաղարարների մասին, նա պատասխանել է, որ դեռ չափազանց վաղ է քննարկել դա, բայց սովորաբար պահանջվում է բոլոր կողմերի համաձայնությունը։ Ինչո՞ւ մենք պետք է համաձայնություն տանք խաղաղարար ուժերին կամ որևէ խաղաղարար խմբի։ Նրանք ցանկանում են, որ այդ ուժը բաղկացած լինի այն երկրներից, որոնք մեզ թշնամի են հայտարարել։ Նրանք այնտեղ կգան որպես խաղաղարարնե՞ր»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.