Հայաստանն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Հայաստանն ու Նիդեռլանդներն այսօր ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշանական է, թե՛ միևնույն ժամանակ պարտավորեցնող»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ փաստաթուղթն ընդգրկում է համագործակցության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, նաև համագործակցության խորացում կիբեռանվտանգության ոլորտում, ներառյալ պայքար հիբրիդային սպառնալիքների դեմ։ Ստորագրված փաստաթուղթը ենթադրում է նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում։
Միրզոյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը շուտով հրապարակային կդառնա։ Նրա խոսքով՝ փաստաթղթում նաև նշվում է, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։
«Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության վրա։ Նաև ուշադրություն է հատկացված տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային։ »,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Միրզոյանի խոսքով` նշվում է նաև, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում։
Հիշեցնենք` Կասպար Վելդկամպը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.