«ՔՐԵԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»․ ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ
Տարոն Մարգարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում է զուտ քաղաքական բնույթ և իրավաբանության հետ որևէ հատման գիծ չունի: Այս մասին հայտարարել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«ՀՀ գլխավոր դատախազի կողմից Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Ազգային ժողով։ Այս կապակցությամբ հարկ է կատարել մի շարք արձանագրումներ։
Խոսքը դեռևս 7 տարի առաջ՝ 2018թ. օգոստոսից հարուցված և այն ժամանակ մեզ հայտնի գրեթե բոլոր քննչական մարմիններում երեքուկես տարի (մինչև 2021 թվականի դեկտեմբերը) անհասկանալի դանդաղկոտությամբ քննված քրեական գործի մասին է, որի շրջանակներում դեռևս 2021 թվականին պարոն Մարգարյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Հիշյալ քրեական գործը 2022 թվականին ուղարկվել է դատարան և մինչ այս պահը քննվում է։ Հարկ է նշել, որ պարոն Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը։
Դրանից հետո՝ արդեն 2025 թվականի մարտին նույն քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության մոտ առաջանում է մի հանճարեղ միտք առ այն, որ պարոն Մարգարյանը նույն փաստական տվյալների և նույն իրողությունների պայմաններում ոչ միայն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այլև իրականացրել է փողերի լվացում։
Այս մասով հարկ է նշել, որ սույն քրեական գործով առկա ապացույցները լիովին և ամբողջությամբ նույնն են, ինչ դատարանում քննվող քրեական գործում առկա ապացույցները՝ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում այդ գործով որևէ նոր ապացույց ձեռք չի բերվել։
Այս պայմաններում տեղին է հիշել ՀՀ Սահմանադրությամբ և քրեական օրենսգրքով ամրագրված՝ նույն արարքի համար անձին կրկին քրեական պատասխանատվության ենթարկելու բացարձակ արգելքի մասին։
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր տրամաբանող մարդու մոտ արդարացիորեն առաջանում է մի հարց. եթե նախաքննական մարմինը 2018 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի մարտը՝ գրեթե 7 տարի քննել է քրեական գործ և առնվազն 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ հավաքված ապացույցներով հաստատված է եղել Տարոն Մարգարյանի կողմից առանձնապես ծանր հանցանք համարվող փողերի լվացում կատարելու հանգամանքը, ապա ինչո՞ւ շուրջ երեքուկես տարի չի կատարել իր լիազորություններից ուղղակի բխող գործողություններ և այդ հանցանքի մասին հիշել է միայն 2025 թվականի մարտին։ Նույն հարցը տեղին է տալ նաև քրեական գործի օրինականությամբ նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնին՝ դատախազությանը։
Պատճառը թերևս շատ ավելի պարզունակ է. դատարանում գտնվող քրեական գործով անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ նախաքննական մարմնին և դատախազությանը հանրությանը զբաղեցնելու համար ինչպես միշտ անհրաժեշտ է կերտել հերթական քրեական մոտիվներով ներկայացումը, իսկ ավելի հետաքրքիր սցենար վերջիններիս չի հաջողվել հորինել։
Ամեն դեպքում կրկին անգամ հարկ եմ համարում նշել, որ պարոն Մարգարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում է զուտ քաղաքական բնույթ և իրավաբանության հետ որևէ հատման գիծ չունի։
Պարոն Մարգարյանին վերագրվող «հանցավոր արարքների» անհեթեթությանն առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկայում»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.
-
2025-06-17 17:43
Тегеран не располагает достоверной информацией о возможном запуске израильских беспилотников по Ирану с территории Азербайджана. Об этом на пресс-конференции в Ереване сообщил посол Ирана в Армении Мехди Собхани, комментируя распространяемые в соцсетях сообщения.
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.