ՌԴ-ում Իրանի դեսպան․ Թեհրանը հաստատել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանը հաստատել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, հայտնել է Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին:
«Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևի հետ հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնապես հայտարարել է համաձայնագրի հաստատման մասին»,-ասված է ՌԴ-ում Իրանի դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանը վավերացրել էր համաձայնագիրը, ինչից հետո պայմանագիրն ուղարկվել էր Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատմանը: Մարտի 2-ին այդ վերահսկող մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը հայտնել էր պայմանագրի հաստատման մասին՝ նշելով, որ այն չի հակասում Սահմանադրությանը:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.