ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ. ՀՈՂԵՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացված նոր մեղադրանքում նշվող հողատարածքների մեծ մասը վաճառվել է Չինաստանի դեսպանությանը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Երեկ` մարտի 12-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին նոր մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության` այս գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը:
«Իրականում այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, պարզապես հատուկ քարոզչական նկատառումներով ընդգծում են «Եռաբլուր» անունը, որ հանրության մոտ ցասում առաջացնեն նախկինների նկատմամբ: Խնդրո առարկա հողակտորների մեծ մասը դիմացի մայթին են»,– գրում է «Հրապարակը»:
Թերթը պարզել է, որ հողակտորների մեծ մասը կառավարության որոշման հիման վրա վաճառվել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը։
Գործարքը տեղի է ունեցել 2005 թվականին, այժմ այդ տարածքում է տեղակայված ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, տարածքը, ըստ էության, նրանց սեփականությունն է, և այս գործով փաստորեն կարող են սեպ խրել նաև հայ-չինական հարաբերություններում։
Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։
2023 թ. սեպտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).