4․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար
Բելգիայում ՀՀ դեսպանությունը ցանկանում է նոր շենք ձեռք բերել Rue d'Arlon 92 1040 Bruxelles հասցեում։ Նոր շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որտեղ մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ կան։ Ըստ գործադիրի, այն ունի նաև քաղաքական և խորհրդանշական առավելություն, գրում է «Հետքը»:
Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը, ըստ Արտգործնախարարության, բարդություններ են առաջացնում: Բացի այդ, դեսպանության շենքը պետության հսկողության տակ է, որի հետևանքով շենքի ներսում և դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։ Փոփոխությունների հնարավորության դեպքում էլ պահպանման ոչ ողջամիտ ծախսեր են առաջանում։
Իսկ նոր շինությունը, որը նախատեսում են ձեռք բերել, կառուցվել է 1866-1870 թվականներին, նախկինում եղել է Բրյուսելի Գործարարների միության շենքը։ Այն ավելի մեծ է, քան ներկայիս շենքը, ունի չորս հարկ, 20 և ավելի աշխատակիցների համար գրասենյակներ և մինչև 21 ավտոմեքենայի կայանատեղի։
Շինությունն ունի հանդիպումների սենյակներ, փոքր ու միջին ընդունելությունների և միջոցառումների համար նախատեսված դահլիճներ։ Այն, ըստ Արտգործնախարարության, հնարավորություն կտա խուսափել տարբեր տարածքներ վարձակալելու անհրաժեշտությունից։ Նոր շինության ձեռք բերումը համարվում է շահավետ և երկարաժամկետ ներդրում։ Շենքի ձեռք բերման համար կհատկացվի 4․3 մլն եվրոյին համարժեք դրամ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.