Հետո էլ ավելին է. Բաքվում Երևանից պահանջում են «սերտորեն համագործակցել գերիների դատավարության» հետ
Բաքվում նոր անհեթեթ պահանջների բաժին են հնչեցրել Երևանի հանդեպ։
«Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է փոխվեն Հայաստանի Սահմանադրությունում», և «Ադրբեջանի դեմ Հայաստանի հանցագործությունները չեն մոռացվի»։
«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Սա արդեն գործնականում եղել է։ Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված փոփոխություններ են կատարվել Իռլանդիայի Հանրապետության Սահմանադրությունում։ Բաքվում ընթանում է մարդկության դեմ հանցագործություն կատարած անձանց դատավարությունը։ Հայաստանն այսօր անիմաստ քարոզչական արշավ է իրականացնում այս դատարանի դեմ։ Այս դատարանում դատվող անձինք պատասխանատվություն են կրում օրենքի առաջ։ Նրանց գերի ու պատանդ անվանելն անընդունելի է»,- լկտիաբար հայտնել է Հաջիևը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.