ՄԻԵԴ-ն Ուկրաինային մեղավոր է ճանաչել Օդեսայում բռնությունը չկանխելու համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինային մեղավոր է ճանաչել 2014 թվականին Օդեսայում բողոքի ակցիաների ընթացքում բռնությունը չկանխելու մեջ։ Այս մասին ասվում է դատարանի որոշման մեջ:
Զոհվածների թվում են եղել ինչպես Մայդանի կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները։
«Դատարանը միաձայն որոշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածը, այն է՝ իշխանությունները չեն արել իրենցից ակնկալվող գործողությունները՝ կանխելու 2014 թվականի մայիսի2-ին Օդեսայում տեղի ունեցած բռնությունները», - ասվում է փաստաթղթում:
Դատարանը նաև նշել է, որ միջոցներ չեն ձեռնարկվել բռնությունները կանգնեցնելու և այրվող շենքում արգելափակված անձանց ժամանակին փրկելու համար:
Զոհերի հարազատները՝ 25 մարդ, որոնք հայց են ներկայացրել, պետք է ստանան 15 հազար եվրո փոխհատուցում, իսկ տուժած հայցվորները՝ 12–հազարական եվրո։ Հայցվորներից մեկը կստանա 17 հազար եվրո։ Հրդեհից ողջ են մնացել երեք մարդ՝ ստանալով ծանր այրվածքներ։
2014-ի մայիսի2-ին Մայդանին աջակցող արմատականներն ու ֆուտբոլային ուլտրածայրահեղականները հրկիզեցին Արհմիությունների տունը, որտեղ պատսպարվել էին «Հակամայդանի» ներկայացուցիչները։ Փրկվել փորձող մարդկանցից շատերը գնդակահարվեցին։ Ողբերգության զոհ դարձավ 48 մարդ՝ նրանց մեծ մասը ողջ-ողջ այրվեց, իսկ տուժածների թիվը հասավ 250–ի:
Միջազգային կազմակերպությունները Կիևի իշխանություններին բազմիցս մատնանշել են Օդեսայի ողբերգության հետաքննության հարցում առաջընթացի բացակայությունը և պահանջել պատժել մարդկանց զոհվելու մեղավորներին: Սակայն նախորդող բոլոր տարիներին Ուկրաինայի իրավապահներն այդ հանցագործության համար ոչ մի մարդու պատասխանատվության չեն ենթարկել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.