Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանները հրավիրվել են Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրանական միջուկային ծրագրին նվիրված փակ հանդիպմանը նրանց մասնակցության պատճառով։
Նիստը կայացել է մարտի 12-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների նախաձեռնությամբ:
Թեհրանն այդ քայլը գնահատել է որպես Իրանի դեմ դավադրության փորձ և միջազգային կազմակերպության մեխանիզմների չարաշահում՝ փակ քննարկումը ոչ տեղին անվանելով:
Նիստի առիթ են դարձել ՄԱԳԱՏԷ-ի եզրակացություններն այն մասին, որ Իրանում մինչև 60% հարստացված ուրանի պաշարները մի քանի ամսում 182 կգ-ից հասել են 275 կգ-ի: Գործակալությունում այդ ցուցանիշները չափազանց բարձր են համարում մի երկրի համար, որը հայտարարում է իր ատոմային ծրագրի խաղաղ բնույթի մասին:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն պահպանում են շփումները և արդեն խորհրդակցություններ են անցկացնում իրանական միջուկային ծրագրի շուրջ: Հատկանշական է, որ դեռ վերջերս Իրանի պաշտոնատար անձինք, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդը, հայտարարում էին, որ չեն բանակցի Վաշինգտոնի հետ։ Նրանք նշում էին, որ ԱՄՆ-ի կողմից ճնշման քաղաքականության պայմաններում ոչ մի բանակցությունների չեն գնա։
Այս հայտարարություններին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, որ ԱՄՆ-ն կնախընտրեր միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքել Իրանի հետ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.