Համաձայնագրում քմ–ով նշում չկա․ Միրզոյանը՝ տարածքային ամբողջականության ճանաչման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրում քառակուսի մետրով նշում չկա։ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանի հարցին։
«Համաձայնագրում քառակուսի մետրով նշված չէ, բայց և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այդ համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասաց Միրզոյանը՝ վստահեցնելով, որ համաձայնագիրն ամբողջությամբ բխում է ՀՀ շահերից։
Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացում՝ սահմանի գիծը որոշելուց հետո, եթե պարզվում է, որ ՀՀ զինված ստորաբաժանման կամ սահմանապահ ծառայության հենակետ պետք է տեղաշարժվի, ապա այն տեղաշարժվում է։ Նույն կերպ եթե պարզվում է, որ ադրբեջանական զինված ստորաբաժանման հենակետ պետք է տեղաշարժվի, ապա դա է արվում։ Վստահեցնում է՝ գործընթացը միակողմանի չի լինելու։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԳ նախարարին հարց էր ուղղել՝ մատնանշելով, որ մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, իսկ Ադրբեջանն այդ բանը չի արել։
Քոչարյանը շեշտեց՝ չեն կարողանում կիսել իշխանությունների լավատեսությունը խաղաղության համաձայնագրի հարցում, երբ տեսնում են միայն միակողմանի զիջումներ և խաղաղության հասնելու միակողմանի ձգտում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.