Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է ՀՀ պետականությունը.ՀՀԿ հայտարարությունը
Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝
- պահանջում է անհապաղ հրապարակել վերջնական տեքստը,
- հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու,
- արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք, և այն չի կարող ապահովել արդար և երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում,
- անընդունելի է համարում առանց միջազգային միջնորդների և առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթը,
- անթույլատրելի է համարում ՀՀ գործող Սահմանադրության՝ արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը, որը հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունն ու գոյությունը,
- վերահաստատում է, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է,
- ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգավորությունը,
- դատապարտում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացի վերաբերյալ Հայաստանի այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը և անգործությունը:
Որպես համապարփակ պայմանագիր ներկայացվող փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի հայտարարմանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը շարունակում է այսպես կոչված «միջանցքի» տրամադրման, ՀՀ ապառազմականացման, նոր ագրեսիայի վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության գոյության դեմ ուղղված այլ ռազմատենչ հայտարարություններ անել։
Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.