Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնեց Կանադայի վարչապետի պաշտոնը
Մարկ Քարնին, որն ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ, պաշտոնապես ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել հասարակական դժգոհության ճնշման ներքո, որն առաջացել է տնտեսական ճգնաժամի և գնաճի հետևանքով։
Քարնին կուսակցության առաջնորդ է ընտրվել այս շաբաթ փակ քվեարկության արդյունքում: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Օտտավայում՝ Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնի նախագահությամբ, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին:
Քարնին փորձառու ֆինանսիստ է և տնտեսագետ։ Նախկինում նա գլխավորել է Կանադայի կենտրոնական բանկը, այնուհետև դարձել է Անգլիայի կենտրոնական բանկի պատմության մեջ առաջին ղեկավարը, որը ծնվել է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: 2020 թվականին նա լքել է պաշտոնը և նշանակվել ՄԱԿ-ի կլիմայի և ֆինանսների հարցերով հատուկ դեսպանորդ։
Քարնին պաշտոնը ստանձնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, ինչը կապված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականության, ինչպես նաև Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու մասին նրա հայտարարությունների հետ:
Նոր վարչապետն արդեն հասկացրել է, որ Կանադան երբեք չի դառնա Միացյալ Նահանգների մի մասը, բայց պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ, եթե նա հարգանք ցուցաբերի երկրի ինքնիշխանության նկատմամբ և բաց լինի առևտրային հարցերի քննարկման համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.