ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ոգևորված է հայ-ադրբեջանական հարաբերությունների առաջընթացով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի` խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
Դյուժարիկի խոսքով՝ Գուտերեշը ոգևորված է երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում ձեռք բերված առաջընթացով և լիովին աջակցում է մնացած տարաձայնությունների կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին՝ ի շահ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության:
Բանակցությունների ավարտը ողջունել են նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, մի շարք այլ երկրներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն:
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.