ՔԱՂԱՔԱԳԵՏ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՈՂԱՑՈՂ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում, որը չի ավարտվի նույնիսկ Ադրբեջանի հետ ինչ-որ թղթի ստորագրմամբ։ News.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա գնահատմամբ՝ Ալիևը խոստովանել է, որ տեքստը կազմել է Ադրբեջանը և ստիպել Հայաստանի իշխանություններին համաձայնել դրան։
Փորձագետի կարծիքով՝ Բաքուն Հայաստանում սահմանադրական հանրաքվեի հարցը թողել է երկրորդ փուլի, քանի որ հասկանում է, որ հանրաքվեն հիմա հաստատ տապալվելու է, քանի որ իշխանությունները հասարակության մեջ վստահություն չեն վայելում, և նման գործընթացը կարող է սպառնալ Հայաստանում գործող ռեժիմին։
«Ադրբեջանը փրկում է Հայաստանի իշխանությանը, որ սահմանադրական հանրաքվեի տապալման արդյունքում Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը, իսկ Ադրբեջանն իր հնազանդ պարտնյորին»,- նշել է Դանիելյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Բաքուն սողանցք է թողնում ուժ կամ ուժի սպառնալիք կիրառելու համար, եթե իշխանությունն ապագայում չցանկանա փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և նոր պահանջներ կառաջադրի։
«Ադրբեջանը կօգտագործի դատական ֆարսը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ տարածքների տեսքով փոխհատուցման պահանջներ ներկայացնելու համար, իսկ հայցերի մերժումը լիովին կմաքրի Արցախում էթնիկ զտումների հետևանքով տուժած Ադրբեջանի իմիջը»,- հավելեց քաղաքագետը։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունների արած զիջումներն Ադրբեջանի կողմից ապագա ագրեսիվ գործողությունների համար նոր հիմքեր են ստեղծում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к бывшему президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.