«Մարդկային ճակատագրերի խնդիր կա»․ Աբրահամյանը՝ միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու մասին
«Խաղաղության» պայմանագրի շրջանակներում միջազգային ատյաններից երկկողմ հայցերի հետ կանչելու հանգամանքը, թեև, քննարկվեց ադրբեջանական հերթական նախապայմանը կատարելու համատեքստում, սակայն սրա տակ, բացի քաղաքական բաղադրիչից, մարդկային ճակատագրերի խնդիր կա, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պատահական չէր, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել անհետ կորած մեր հայրենակիցների բազմաթիվ ծնողներ, հարազատներ, որոնք այս հետքաշման/զիջելու որոշման հետևանքով անձնական ողբերգություն են ապրում:
Այս մարդիկ, որոնցից շատերի հետ շատ առիթներ եմ ունեցել զրուցելու, իրենց հույսը ոչ թե փաշինյանական խոստումների, այլ միջազգային կառույցների հետ են կապում, իսկ իշխանության հետքայլը համարում են վերջին հնարավորության մարում:
Միջազգային կառույցներում գտնվող այս հայցերը իրավական հարթության խնդիրներ են և քաղաքական պայմանավորվածություններով դրանց իրավական հետևանքները չեն վերացվում:
Բայց դե իշխանության անբարո դիմագիծը նոր չէ, որ պետք է բացահայտվի, իսկ նրանց քայլերն ամբողջությամբ ադրբեջանական տրամադրությունների ներքո են», - գրել է Աբրահամյանը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 09:21
Армения стала первой в регионе страной, которая начала устанавливать автоматизированные дефибрилляторы для оказания неотложной помощи на улице. Так, 20 стендов с портативными устройствами уже размещены в центре Еревана. Об этом Sputnik Армения сообщила замглавы управления здравоохранения мэрии Еревана Анаит Чархифалакян.
-
2025-05-03 09:19
Я внимательно и с обеспокоенностью слежу за уголовным делом в отношении Анара Мамедли. Об этом заявил комиссар Совета Европы по правам человека Майкл О'Флаэрти.
-
2025-05-03 09:18
До 1,6 тыс. человек лишили гражданства Грузии за прошлый год. Об этом говорится в материалах Национальной службы статистики Грузии «Сакстат», передает «Новости Грузия».
-
2025-05-03 09:15
Проведена операция против нарушителей государственной границы в Каспийском море. Об этом сообщают азербайджанские СМИ со ссылкой на пограничную службу Азербайджана.