1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային
1921 թվականի մարտի 15-ին հայ վրիժառու, Հայոց ցեղասպանությունը վերապրած, իր ընտանիքին ու տոհմի գրեթե բոլոր անդամներին ցեղասպանության ժամանակ կորցրած Սողոմոն Թեհլերյանը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։
Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթին գնդակահարելուց հետո Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվեց։ Նրա դատավարությունը Գերմանիայում տևեց երկու օր։ Դատարանում վրիժառու հայորդին ասաց․«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։ Շատերն այդ օրը հասկացան՝ ինչ է տեղի ունեցել 1915 թվականին Արևմտյան Հայաստանում։ Դատավարության երկրորդ օրը Սողոմոն Թեհլերյանն արդարացվեց։
104 տարի շարունակ Սողոմոն Թեհլերյանը մարմնավորում է հայոց վրեժը՝ կորցրած պատմական հայրենիքի, Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոնից ավելի նահատակների համար, արդարության ձգտումը, հայոց հիշողությունը՝ Ցեղասպանությունը չունի մոռացում։ Սողոմոն Թեհլերյանի անունն ու պատգամը փոխանցվել է ու կշարունակվի փոխանցվել սերունդներին։
․․․ Վազգեն Առաջին Վեհափառը Սողոմոն Թեհլերյանին մի անգամ ասել է․ «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը։ Եվ դա է ճշմարիտը։ Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է։ Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: