Տորոնտոյի հայ համայնքն ակցիա է իրականացրել` ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների
Տորոնտոյի (Կանադա) հայ երիտասարդներն ակցիա են իրականացրել` ի պաշտպանություն Ադրբեջանում պահվող հայ գերիների։ Այս տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նշվում է, որ նրանք հավաքվել են Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես նրանց ճակատագրի մասին իրազեկում։
Այնուհետև Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչները քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.