Փեզեշքիան․ Իրանը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը
Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և կայունության հաստատումը` երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Փեզեշքիանը շնորհավորել է երկու երկրներին` խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ։
«Իրանը միշտ ողջունել է խաղաղության, մերձեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես հարևանների միջև՝ պահպանելով երկրների տարածքային ամբողջականությունը»,– ասել է Փեզեշքիանը։
Հիշեցնենք, որ մարտի 13–ին Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.