Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ֆոնին, երեկ Ադրբեջանի իրականացրած ապատեղեկատվության արշավը որոշակորեն փոթորկել է հանրությանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մի կողմից իշխանությունը ժողովրդին կեղծ սպասումներ է հրամցնում երկար սպասված խաղաղության մասին, իսկ դրան զուգահեռ, ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողները ակտիվ գրում են նոր պատերազմի մասին:
Մեկ օրվա ընթացքում ադրբեջական 3 կեղծ հաղորդագրությունները Սյունիքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումների մասին, եկան լրացնելու այն վարկածը, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության, այլ նոր սադրանքների է նախապատրաստվում:
Հարց է առաջանում. իսկ ի՞նչ առիթ կա իրադրությունը սրելու և հնարավոր սադրանքներ հրահրելու համար:
Հիմնական խնդիրը «միջանցքի» թեման է, որն առանձնացվել էր «խաղաղության» համաձայնագրից և Ադրբեջանը փորձում է այս ուղղությամբ ճնշումները մեծացնել:
Սրան զուգահեռ, Ադրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը, որը վերջին շրջանում առաջին պլան է բերվել և ձևակերպվում է անչափ վտանգավոր «ապառազմականացման» պահանջի ներքո:
Մեկ բան ակնհայտ է. Ադրբեջանը մինչև վերջ սեղմելու է օղակը` Հայաստանին «քամելու» և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու համար»,-գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 19:38
Четвертый раунд переговоров между Соединенными Штатами и Ираном, который должен был состояться в Риме в субботу, вероятно, будет отложен до следующей недели, сообщаетAxios со ссылкой на три источника.
-
2025-05-01 19:36
Мы пока не получали заявку от Армении о членстве в Евросоюзе. Когда получим, тогда и обсудим. Об этом заявила в интервью радиостанции «Свобода» Комиссар по вопросам расширения ЕС Марта Кос.
-
2025-05-01 19:33
Коррупция маскируется под завесой «личного вопроса». Об этом заявил на своей странице в Facebook правозащитник Рубен Меликян, касаясь обвинений, выдвинутых против Артура Чахояна и Месропа Манукяна.
-
2025-05-01 19:26
Совет по защите прав граждан Арцаха сообщает: