«Հայկական ավիաուղիները» ապրիլի 7-ից դադարեցնում է թռիչքները. պարզաբանում
«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։
Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ։
«Բոլոր այն ուղևորներին, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական վերադարձի համար։ Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիների» կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար»,– ասված է հաղորդագրությունում։
Ավիաընկերությունը նախատեսում է նոր օդանավեր ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի նոր ու հետաքրքիր ուղղություններ բացահայտել։
Հիշեցնենք, որ ընկերությունը թռիչքները ժամանակավորապես դադարեցրել էր նաև 2024 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 20-ը։ Այդ ժամանակ պատճառն ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն էր։
Նշենք, որ «Հայկական ավիաուղիները» շահագործում է 2 օդանավ, որոնցից մեկը սպասարկում է դեպի ՌԴ քաղաքներ չվերթերը, իսկ մյուսը՝ վրացական ուղղությունը։
Ընկերությունը նաև բանակցություններ էր վարում հնդկական կողմի հետ և փետրվար-մարտ ամիսներից հնարավոր է` մեկնարկեին դեպի Դելի ուղիղ թռիչքները։
Ընթացիկ տարվա հունվարի 25-ին էլ հայտարարել էր դեպի Վոլգոգրադ նոր ուղղության մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.